Նոյեմբերի 13-ին, հերթական «դատավարության» ժամանակ, Ադրբեջանի դատախազությունը ցմահ բանտարկություն է պահանջել Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի, պաշտպանության բանակի նախկին փոխհրամանատար Դավիթ Մանուկյանի, խորհրդարանի նախկին խոսնակ Դավիթ Իշխանյանի և նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանի համար։ Դատախազությունը պահանջել է նաև, որ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվեն 20 տարվա ազատազրկման:               
 

Իրենց գործիքներին օգտագործելու եղանակների հարցում Արևմուտքի հատուկ ծառայությունները խտրականություն չեն դնում

Իրենց գործիքներին օգտագործելու եղանակների հարցում Արևմուտքի հատուկ ծառայությունները խտրականություն չեն դնում
16.02.2024 | 21:28

1.Երբ ուկրաինական ռազմաճակատում վարունգը թարս է բուսնում,

2. Երբ հանրապետականները դեմոկրատներին ներկայացուցիչների պալատում երեք մատի կոմբինացիա են ցույց տալիս Ուկրաինային միլիարդներ տրամադրելու հարցում,

3. Երբ Թրամփի ընտրապայքարը կանխատեսվածից բարձր արդյունքներ է արձանագրում,

4. Երբ Արևմտյան երկրներում (ըստ «Բիլդ» պարբերականի տվյալների), 2022-ի գարնան համեմատ, 5 անգամ նվազել է հետաքրքրությունը ուկրաինական հարցի նկատմամբ,

5. Նույն օրը, երբ Մյունխենում տեղի է ունենում անվտանգության ամենամյա միջազգային գագաթնաժողովը…

Կարելի է շարունակ թվարկել։ Եվ վերջապես, Ռուսաստանի ընտրությունների նախաշեմին Նավալնին, ոչ էս կողմ-ոչ էն կողմ, բռնում ու մեռնում է։ Բայց, դեռ մահը չհաստատված, Զելենսկին ասում է. «Ակնհայտ է, որ սպանողը Պուտինն է»։

Էս պատմության մեջ ակնհայտ է ուրիշ բան ու նաև պարադոքսալ. իրենց գործիքներին օգտագործելու եղանակների հարցում Արևմուտքի հատուկ ծառայությունները խտրականություն չեն դնում, հատկապես, որ նույն Արևմուտքում դեռ առաջին աշխարհամարտի փորձից շատ լավ գիտեն, որ Ռուսաստանին հաղթել հնարավոր է միայն «ներսից»։

Հ.Գ. Ռոտշիլդների բրիտանական «Էկոնոմիստ» պարբերականը, պարզվում է, դեռ 2 ամիս առաջ էր Նավալնու վերաբերյալ տխուր «կանխատեսումներ» արել։ Բայց «զուգադիպություններն» ու էմոցիաները թերի կլինեին, եթե Նավալնու կինը հենց էսօր ու հենց էս պահին շատ «պատահական» Մյունխենի անվտանգության գագաթնաժողովի ամբիոնի մոտ չհայտնվեր։

Գարեգին Պետրոսյան

Դիտվել է՝ 2954

Մեկնաբանություններ